Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, ինչքան շուտ հրաժարական տա, այնքան իրեն լավ. Վազգեն Մանուկյան

analitik.am

 

Ինչպես մենք հասանք այս վիճակին, ինչպես հավատացինք այդ քաղցր խոսքերին, ինչ կատարվեց Հայաստանի հետ: Մենք թշնամացանք իրար դեմ, թշնամացանք Հայաստանից, Արցախից, հին ու նոր, սև ու սպիտակ, ազնիվ ու ոչ ազնիվ: Նիկոլի առաջին քայլերից մեկը եղավ գլխատել Արցախի բանակը, լավագույն հրամանատարները հեռացվեցին բանակից: Երբ պատերազմի ժամանակ ես Արցախում էի, նրանք սպասում էին դռան մոտ, իսկ Նիկոլը ցուցակ էր դրել, թե ով իրավունք ունի մտնելու շտաբ: Այդ գեներալներն իրավունք չունեին մտնելու: Այ մասին Ազատության հրապարակում հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

«Վարկաբեկվում էր Հայաստանի բանակը: Մենք կորցրեցինք մեր բոլոր դաշնակիցներին։ Ռուսաստանը կորցրեց վստահությունը, Չինաստանը երեսը թեքեց, Իրանը չէր վստահում: Այդպես միայնակ գնացինք առաջ:

Իսկ Նիկոլի հակասական, ու գրգռիչ հայտարություններն ամեն օր մոտեցնում էին պատերազմը: Հենց առաջին օրվանից եղան անգրագետ ու երբեմն դավաճանական որոշումներ: Ու մենք հասանք այս վիճակին:

Մենք կարող էինք հաղթել, կանխել պատերազմը, կարող էինք շուտ վերջացնել փոքր կորուստները, սակայն դա չեղավ: Հիմա դրան ավելանում է երկրորդ խայտառակությունը։

Աշխարհում որևէ մեկը չի կարողանում հայերին հասկանալ, որ այն առաջնորդը, ով հետևողականորեն պարտության տարավ ժողովրդին, շարունակում է մնալ ղեկի մոտ:

Այդպիսի բան չի լինում աշխարհում։ Սա միայն արժանապատվության հարց չէ: Նրա ամեն օրը մեզ ամիսներով ետ է գցում:

Այսօր կառավարությունը կաթվածահար է, չունեն ազգային ձգտում, որևէ բանի պիտանի չեն: Ինչքան շուտ մենք նրանց հեռացնենք, այնքան արագ կգնանք այն ճանապարհով, որով 88-ին գնացինք ու հասանք հաղթանակի:

Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, ինչքան շուտ հրաժարական տա, այնքան իրեն լավ: Շարժումը չհաղթեց, ժողովուրդն իրեն կհոշոտի: Այս շարժումն այն ճանապարհ է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը: Ձախողվեց, ավելի վատ է լինելու, բայց ինքն ամեն դեպքում գնալու է»,-ասաց նա:

Նույն շարքից