Հասարակություն Տեսանյութեր 

Հայաստանում իրավապահ ուժերն այլևս չեն ենթարկվում Նիկոլ Փաշինյանին. Արթուր Վանեցյան

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանն այլ ելք չունի, հրաժարական է տալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Հարցին՝ ինչ ճանապարհով են հեռացնելու Փաշինյանին, եթե նա ամեն դեպքում հրաժարական չտա, Վանեցյանն ասաց՝ անհնազանդության մասսայական ակցիաներով, օրենքով թույլատրված բոլոր միջոցառումներով:

Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը կարող է իրավապահ ուժերը կիրառել քաղաքացիների դեմ, Վանեցյանը հայտարարեց, որ Հայաստանում ոչ միայն իրավապահ ուժերը, այլ նաև առհասարակ պետական համակարգը Նիկոլ Փաշինյանին չեն ենթարկվում, ոստիկաններն իրականացնում են իրենց աշխատանքը, ապահովում են քաղաքացիների անվտանգությունը:

Նույն շարքից