Գլխավոր Քաղաքականություն 

Առողջական վիճակի պատճառով Արմեն Սարգսյանի հրաժարականի հարցը չի քննարկվում

analitik.am

 

Քիչ առաջ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։

Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ:

Analitik.am-ը փորձեց ճշտել՝ արդյո՞ք նախագահի առողջական վիճակն այն վիճակում է, որ քննարկվում է պաշտոնից հրաժարվելու հարցը:

Մեզ հետ զրույցում նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը բացասական պատասխան տվեց:

 

Նույն շարքից