Կորոնավիրուս Հասարակություն 

Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության մեկօրյա առավելագույն ցուցանիշը համավարակի ողջ ընթացքում

analitik.am

 

Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմել է 1564, որը Միացյալ Թագավորության համար առավելագույն ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին վկայում են չորեքշաբթի կառավարական տեղեկատվական կայքում հրապարակված տվյալները:

Դրանից մեկ օր առաջ իշխանությունները հայտնել էին մահվան ելքով 1243 դեպքի մասին: Նախորդ հակառեկորդային ցուցանիշը (1325 մահվան դեպք) արձանագրվել էր հունվարի 8-ին:

Նույն շարքից