Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Պատերազմի ժամանակ Զարեհ Սինանյանին տեղյակ չեն պահել, որ մեր գործերը վատ են

analitik.am

 

Ես լրագրողներից ավելի շատ տեղեկություն չեմ ստացել, հավատացեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զարեհ Սինանյանը՝ խոսելով պատերազմի ու մասնավորապես այն մասին, որ 44 օր շարունակ մարդկանց ասում էին, որ հաղթում ենք, սակայն արդյունքում բոլորը տեսան, թե ինչ եղավ:

«Ներքին տեղեկատվություն չեմ ստացել: Բայց իհարկե բաց աղբյուրներից բավականին պարզ պատկեր ունեի, որ մեղմ ասած, մեր գործերը լավ չեն, սակայն չէի պատկերացնում, որ այդքան վատ է, որովհետև նման տեղեկատվություն ինձ որևէ մեկը չի փոխանցել»,-ասել է նա:

«Իմ գործը եղել է Սփյուռքի ու Հայաստանի միջև կապն ապահովելը, որպեսզի այն, ինչը փոխանցել են, որի կարիքն ունի Հայաստանը, գա տեղ հասնեն: Ես դա արել եմ: Ես միայն դրա վրա եմ կենտրոնացել ու դա արել եմ»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է Սփյուռքում հիասթափությանը, Սինանյանի խոսքերով, այն դրսում այնքան է, որքան՝ Հայաստանում է:

Նույն շարքից