Հասարակություն 

Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքը կիրականացվի Երևանով

analitik.am

 

Վրացական «Georgian Аirways» ավիաընկերությունը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքը կիրականացնի Երևանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Ավիաընկերությունը տեղեկացրել է, որ թռիչքներն իրականացվում են «Aircompany Armеnia»-ի հետ համագործակցությամբ:

«Դրանք ժամանակավոր թռիչքներ են, սահմանվել են՝ կապված տոնական օրերի հետ: Այդպիսի թռիչքներից մեկը նախատեսված է հունվարի 15-ին: Արդյո՞ք այդպիսի թռիչքներ կիրականացվեն առաջիկայում ևս, առայժմ չգիտենք»,-նշել են ավիաընկերությունում:

Համավարակով պայմանավորված Վրաստանը փակել է սահմաններն օտարերկրացիների համար, բացառությամբ հատուկ դեպքերի, և դադարեցրել է ավիահաղորդակցությունը գրեթե բոլոր ուղղություններով:

Վրաստանի կառավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգել է կանոնավոր միջազգային թռիչքների վերսկսումը:

 

Նույն շարքից