Հասարակություն 

Սիրով պատրաստ եմ գիրքս նվիրել նրանց, ովքեր դավաճաններին մահ ցանկանալու արդյունքում կհայտնվեն ՁՊՎ-ում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

Նարեկ Մալյանի դեմ նոր մեղադրանք են առաջադրել։ Պարզվեց՝ Հայաստանում չի կարելի ասել «մահ դավաճաններին»։ Բռնության քարոզ է։ Ըստ ՀՀ սորոսածին իշխանությունների, կապ չունի, թե դու ում մահն ես ցանկանում և ինչի համար՝ դու պետք է սիրես և՛ դավաճանին, և՛ աղանդավորին, և՛համասեռամոլին, և՛ տականքին… Այսպիսի ժողովուրդ են նրանք ցանկանում տեսնել մեր երկրում, դրա համար էլ հետապնդում ու հալածում են բոլոր նրանց, ովքեր ընդդիմանում են այդ ստորությանը։ Ի՞նչ ասեմ, նորմալ բան է։ Մեր ժողովուրդն առաջին անգամ չէ նման ագրեսիայի ենթարկվում, վստահ եմ այս անգամ էլ կհաղթենք մեզ ոչնչացնել ցանկացող այդ երևույթներին ու նրանց տեղացի կամակատարներին։

Ուրիշ բան էի ուզում ասել։ Քիչ առաջ նայեցի Նարեկի լայվը, որտեղ նա խորհուրդ է տալիս դավաճաններին մահ ցանկացող մեր արժանապատիվ քաղաքացիներին ձերբակալվելու պարագայում այդ պահման վայրում, ի թիվս այլ գրքերի, ընթերցել նաև իմ հեղինակած «Նվիրումի վկայությունը»։ Անկեղծ պետք է ասեմ, նման գովազդն ինձ դուր է գալիս)))։ Նաև շոյված եմ, որ գիրքս լավ մարդիկ միմյանց խորհուրդ են տալիս։ Դրա համար սիրով պատրաստ եմ այն նվիրել բոլոր նրանց, ովքեր դավաճաններին մահ ցանկանալու կամ նմանատիպ այլ կարգին ցանկություն արտահայտելու համար հանկարծ կհայտնվեն ձերբակալվածների պահման վայրում կամ քրեակատարողական հիմնարկներում։

Եվ ընդհանրապես, ես միշտ սիրով եմ կիսվում լավ մարդկանց հետ իմ ստեղծած բարիքով։ Այնպես որ, սիրելի ընկերներ, Աստծով։ Ամեն բան լավ է լինելու։ Մահ դավաճաններին։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից