Հասարակություն 

Թրամփը մտադիր է Վաշինգթոնից հեռանալ հունվարի 20-ի առավոտյան՝ մինչև Բայդենի երդմնակալության արարողությունը

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հեռանալ Վաշինգտոնից՝ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության օրը՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ առաջ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդում է Reuters-ը:

Գործակալության անանուն աղբյուրները տեղեկացնում են, որ Թրամփը պլանավորում է հունվարի 20-ի առավոտյան Վաշինգտոնի մերձակա Էնդրյուս ռազմակայանից մեկնել Ֆլորիդայի նահանգի Մար ա Լագո կալվածք: Ենթադրվում է, որ Էնդրյուսում տեղի կունենա դրանից առաջ հրաժեշտի արարողություն:

Սպիտակ տան մամուլի ծառայությունում առայժմ չեն պատասխանել այդ տեղեկությունները մեկնաբանելու ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքին: Ավելի վաղ նշվում էր, որ Թրամփը Վաշինգթոնից կհեռանա հունվարի 19-ին ։

Հիշեցնենք որ Բայդենի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին, տեղական ժամանակով կեսօրին (Երևանի ժամանակով ժամը 20:00-ին):

Նույն շարքից