Քաղաքականություն 

Հայաստանը, պատկերավոր ասած, երբեք «խառը կանաչու տաղավար» չի կարող լինել. Իրանագետ

analitik.am

 

Ամեն գնով «թուրքի հետ առևտրի երազանք» ունեցողներին պետություն և պետականություն պետք չէ։ Հիմա, ցավալիորեն, բացահայտ և թաքուցյալ ուղերձներով այդ կեղծ երազանքը փորձ է կատարվում ներդնել նաև մեր ենթագիտակցության մեջ։

Մինչդեռ նման «առևտրի» համար բավական է խառը կանաչու տաղավար բացել և դրանով ապահովել սեփական «երազանքի» իրականացումը՝ առանց մեր գլխին իբր իշխանություն խաղալու։

Հայաստանը, պատկերավոր ասած, երբեք «խառը կանաչու տաղավար» չի կարող լինել։ Այն կարող է զարգանալ միայն որպես հզոր ամրոց, որի անառիկությունից թշնամին պետք է ոչ միայն զգուշանա, այլ նաև սարսափի, որովհետև այդ ամրոցից կարող են ոչնչացվել հենց նրա «խառը կանաչու տաղավարները»։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից