Հասարակություն 

10 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե մեդալ. հայ դպրոցականների՝ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայի ձեռքբերումները

analitik.am

 

2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով: Այս տարի օլիմպիադան անցկացվել է առցանց, որին Հայաստանը ներկայացրել են  Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի երկու և «Քվանտ» վարժարանի մեկ թիմեր:

Օլիմպիադային մասնակցել է 20 երկրի 1005 դպրոցական՝ 420-ը մաթեմատիկայից, 290-ը՝ ֆիզիկայից, 295-ը՝ ինֆորմատիկայից:

Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների:

«Քվանտ» վարժարանի թիմն արժանացել է 5 ոսկե և 2 բրոնզե մեդալների՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը, իսկ ֆիզմաթ դպրոցի մեկ թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ՝ արժանանալով պատվավոր մրցանակի: Ֆիզմաթ դպրոցի երկրորդ թիմն արժանացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալների:

Ոսկե մեդալների է արժանացել «Քվանտ» վարժարանի 5 և Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 5 սան:

Արծաթե մեդալների է արժանացել Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 5 սան:

Բրոնզե մեդալների է արժանացել «Քվանտ» վարժարանի 2 սան:

 

Նույն շարքից