Քաղաքականություն 

Մանրամասներ՝ հայազգի Ջեֆ Մարությանի մասին, ում ԱՄՆ նախագահը բարձր պաշտոն է տվել

analitik.am

 

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ևս մեկ հայի է բարձր պաշտոն տվել: Խոսքը վերաբերում է Ջեֆ Մարությանին, ով նշանակվել է Կլիմայի ու գիտության հարցերով գործակալությունում նախագահի հատուկ օգնական: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Այս պահին Մարությանը զբաղեցնում է Կոլումբիա շրջանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնը: Նա ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբայի իշխանության տարիներին պաշտոն է զբաղեցրել ԱՄՆ Տրանսպորտի նախարարությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Հաջինազարյանը նշանակվել էր Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի պետ:

 

Նույն շարքից