Հասարակություն 

Ուհանի գիտնականները խոստովանել են, որ 2017 թվականին իրենց կծել են չղջիկները

analitik.am

 

Չինաստանի Ուհանի գիտնականները, որտեղից ծագել է COVID-19-ի տարածումը, խոստովանել են, որ իրենց կծել են չղջիկները: Այս մասին հայտնում է Լենտան՝հղում անելով Taiwan News-ին:

Ուհանի համաճարակաբանական ինստիտուտի հետազոտողներից մեկն ասել է, որ 2017 թվականին, քարանձավներում, որտեղ ապրել են չղջիկները, նմուշներ հավաքելիս, դրանցից մեկը կծել է իրեն․ «Դրանցից մեկի ժանիքներն ասեղի պես ծակել են ռետինե ձեռնոցս», - ասել է նա: Այնուամենայնիվ, այդ ժամանակ գիտնականը որևէ նշանակություն չի տվել դրան՝ համոզելով իրեն, որ ինքը պատվաստվել է կատաղության դեմ:

Բացի այդ, 2017 թվականին չինական հեռուստատեսության կողմից նկարահանված կադրերում երևում է, որ գիտնականները չղջիկների հետ շփվել են առանց դիմակի կամ ձեռնոցի՝ կոպտորեն խախտելով ԱՀԿ չափանիշները: Արդեն այն ժամանակ հայտնի էր, որ չղջիկները բազմաթիվ մահացու վիրուսների կրողներ են համարվում, այդ թվում՝ SARS-ի:

 

Նույն շարքից