Քաղաքականություն 

Facebook-ն արգելել է ռազմական պարագաների գովազդը Բայդենի երդմնակալության ընթացքում

analitik.am

 

Facebook-ն արգելել է ռազմական պարագաների և պաշտպանիչ հանդերձանքի գովազդը նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ընթացքում: Այս մասին ասված է ընկերության հայտարարության մեջ:

Նշվում է, որ ժամանակավորապես թաքնված գովազդների հայտարարությունների շարքում կան զրահաբաճկոնների, պատյանների և զենքի պահարանների գովազդ:

Ըստ Facebook-ի վարչակազմի, սահմանափակումներն ուժի մեջ են մնալու Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահ պաշտոնապես նշանակվելու օրվանից ևս մի քանի օր:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին տեղի կունենա ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը: 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում նա հաղթեց գործող նախագահ Դոնալդ Թրամփին:

 

Նույն շարքից