Կորոնավիրուս Հասարակություն 

COVID-ի հետքեր են հայտնաբերվել չինական պաղպաղակի մեջ

analitik.am

 

Առաջին անգամ Չինաստանում կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել պաղպաղակի մեջ։ Այս հայտնում է Sky News-ը:

Պարբերականի տվյալներով՝ վիրուսը հայտնաբերվել է պաղպաղակի խմբաքանակում, որն արտադրվել է Տյանցզինի քաղաքապետարանում: Նշվում է, որ արտադրող ընկերությունն օգտագործել է Նոր Զելանդիայից ներմուծված չոր կաթի փոշի, ինչպես նաև Ուկրաինայից:

Պաղպաղակի խմբաքանակն առգրավվել է, հակահամաճարակային ծառայությունը փնտրում է այն մարդկանց, ովքեր հնարավոր է օգտվել են պաղպաղակի այդ խմբաքանակից, որպեսզի բացառեն վարակման դեպքերը:

Լիդսի համալսարանի համաճարակաբան Սթիվեն Գրիֆինը նշել է, որ պաղպաղակի մեջ COVID-19-ի հայտնվելու պատճառն, ամենայն հավանականությամբ, վարակված անձի հետ շփումն է եղել, և նման դեպքը միանգամյա է:

 

Նույն շարքից