Հասարակություն Տեսանյութեր 

Դեմքով ճանաչելի մարմիններ կան, որոնք երկար ժամանակ դիահերձարանում են․ Ղուկասյանը հարազատներին խնդրում է ԴՆԹ թեստեր հանձնել

analitik.am

 

Կան ԴՆԹ-ով անցած մարմիններ, նույնիսկ դեմքով ճանաչելի մարմիններ կան, սակայն արդեն երկար ժամանակ գտնվում են դիահերձարաններում, տերերը չեն գալիս տանեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Ղուկասյանը հորդորեց բոլորին ԴՆԹ թեստ հանձնել. «Մեզ հասած տեղեկություններով, արդեն օրական 25 մարմնի ԴՆԹ թեստ է արվում: Որպեսզի այդ մարմիններն այդպես չմնան, խնդրում եմ գնացեք ԴՆԹ թեստ հանձնեք:

Եթե տեսնեն, որ այդ մարմինների ԴՆԹ թեստերը որևէ մեկի հետ չի համընկնում, պետք է մտածեն, որ թուրքի մարմին է, տանեն տան թուրքին:

Պատկերացնո՞ւմ եք, որ դա լինի մեր հայ երեխու մարմին, բայց բռնեն տան թուրքին, քանի որ որևէ մեկի հետ չի համընկնում:

Խնդրում եմ, մի զլացեք, գնացեք հանձնեք»,-ասաց նա:

Նույն շարքից