Քաղաքականություն 

Էս մարդկանց համար Արարատ Միրզոյանն արդեն ՄԵԾԱՐԳՈ է, որովհետև պարզվում է նաև Թուրքիայի գործակալ է. Մխիթարյան

analitik.am

 

Ես ուզում եմ դուք ամբողջությամբ խորանաք իրավիճակի տրագիկոմեդիայի մեջ: Ուրեմն բոլորը, ԱՆԽՏԻՐ բոլոր պատգամավորները ՎՍՏԱՀ են, որ արարատ միրզոյանը թուրքական գործակալ է, քանզի ոչ կասկածում են ցուցադրված փաստաթղթի հավաստիության վրա (իրենցից շատերը նմանատիպ թղթեր լրացրել ու ստորագրել են), ոչ էլ կասկածում են հրապարակողի վրա:

Բայց... բարձրանալով ամբիոն ասում են,- Ազգային Ժողովի ՄԵԾԱՐԳՈ պարոն նախագահ: Այսինքն էս մարդկանց համար բան չի փոխվել, ուղղակի եթե նախկինում նա ուղղակի հարգելի էր, որովհետև գիտեին որ ԱԱԾ-ի գործակալ է, հիմա ՄԵԾԱՐԳՈ է, որովհետև պարզվում է հետն էլ Թուրքիայի գործակալ է:

Ու այստեղ նաև զավեշտ է ընդդիմության որոշ պատգամավորների խոսքը ու լեզվամտածողությունը, որոնք դահլիճում նստած դավաճաններին շարունակում են դիմել «հարգելի գործընկերներ» բառակապակցությամբ: Տիկնայք և պարոնայք, դուք ավելի ողորմելի եք, հավատացեք: Շատ ողորմելի եք:

Ռուբեն Մխիթարյան

Նույն շարքից