Իրավական 

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորը չի ենթարկվել ծառայողների պահանջներին, փորձել է գոտկատեղում թաքցված փաթեթն աննկատ նետել հատակին

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Տ. Մ.-ն ապօրինաբար թմրամիջոց ձեռք բերելու նպատակով սույն թվականի հունվարի 16-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, ինքնազգացողության կտրուկ վատթարացման սիմուլյացիայով շտապ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բժշկական զննությամբ չհայտնաբերելով ոչ մի առողջական խնդիր՝ նրան վերադարձրել են հիմնարկ։

Այնուհետև հանցավոր մտադրությունն իրականացնելու և ավարտին հասցնելու համար ժամը 00:55-ի սահմաններում կալանավորված անձ Տ. Մ.-ն կրկին ձևացրել է ինքնազգացողության վատթարացում, որի արդյունքում նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հերթական բժշկական զննությունն անցնելուց հետո նրան 04։30-ի սահմաններում վերադարձրել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Տ. Մ.-ին, որի ընթացքում վերջինս, չենթարկվելով ծառայողների օրինական պահանջներին, փորձել է դեռևս անհայտ ճանապարհով իրեն փոխանցված և գոտկատեղում թաքցված փաթեթն աննկատ նետել հատակին:

Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 3.0 և 3.02 գրամ քաշերով երկու առանձնացված փաթեթներ, ինչպես նաև ապակյա սրվակ՝ կեսից ավելին լցված թմրամիջոց ներարկելու համար նախատեսված, անհիդրիդ հիշեցնող թափանցիկ լուծույթով:

Այնուհետ հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել վերոնշյալ կալանավորված անձի խուցը, ինչի արդյունքում հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, wi-fi սարք և USB լար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից