Հասարակություն 

Բելառուսում շարունակվում են Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող քաղաքացիների ձերբակալությունները

analitik.am

 

Մինսկում չարտոնված զանգվածային ցույցերին մասնակցելու համար ձերբակալվել է 30 մարդ։ Այս մասին այսօր հայտնել են ՆԳ գլխավոր վարչությունից, փոխանցում է EADaily-ն։

«Անցած հանգստյան օրերին Մինսկի ոստիկանության աշխատակիցների կողմից չարտոնված միջոցառումներին մասնակցելու համար ձերբակալվել է 30 մարդ․ նրանք գտնվում են ժամանակավոր պահման մեկուսարանում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «չնայած պատասխանատվության մասին  նախազգուշացումներին, մայրաքաղաքի տարբեր շրջաններում հավաքվել են քաղաքացիների փոքր խմբեր»։

Նույն շարքից