Հասարակություն Տեսանյութեր 

Արցախի Դրմբոն գյուղի բնակիչները Մարտակերտի շրջանից դեպի Վարդենիս ճանապարհը շահագործելու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին և գրավոր խնդրանք ուղարկել Ռուստամ Մուրադովին /Տեսանյութ/

analitik.am

 

Արցախի Դրմբոն գյուղի բնակիչները Մարտակերտի շրջանից դեպի Վարդենիս ճանապարհի շահագործման հնարավորություն ունենալու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին:

Ցուցարարները նշել են, որ չեն կարողանում օգտվել Վարդենիս տանող ճանապարհից, ինչի պատճառով հարազատներին այցելելու համար 60 կմ-ի փոխարեն ստիպված են լինում 500 կմ տարածություն անցնել:

«Վարդենիս տանող ճանապարհն անհասանելի է մեզ համար, մինչդեռ ադրբեջանցիները բեռնատարներով երթևեկում են և բեռներ են տեղափոխում Քարվաճառ: Մեր խաղաղ ակցիայի նպատակը ձեր ուշադրությունն այս հարցին հրավիրելն է, որպեսզի դուք պայմաններ ապահովեք այս ճանապարհով անվտանգ կերպով Վարդենիս հասնելու համար»,- ասել է ցուցարարներից մեկը։

Ռուս զինվորականը նշեց, որ կանեն ամեն ինչ, որ այդ հարցը լուծվի․ «Մեր նպատակը նախևառաջ հրադադարի ռեժիմը պահպանելն է», - նշեց խաղաղապահը։

Բնակիչների կողմից գրավոր խնդրանք է փոխանցվել ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովին:

Նույն շարքից