Հասարակություն 

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Նավալնիի ձերբակալությունը

analitik.am

 

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առաջինն է մեկնաբանել բլոգեր Ալեքսեյ Նավալնիին 30 օրով կալանավորելու դատարանի որոշումը՝ հայտարարելով, որ այն լուրջ հարցեր է առաջացնում իր գործում ռուսական դատական համակարգի արդարության և թափանցիկության վերաբերյալ: Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստին։

«ՌԴ իշխանությունները Նավալնիին ձերբակալել են 30 օրով՝ ձգձգելով փաստաբանի տրամադրումը և կազմակերպելով հապճեպ փակ լսումներ։ Դա լուրջ հարցեր է առաջացնում Նավալնիի գործում ՌԴ դատավարական նորմերի պահպանման, արդարության, դատական համակարգի թափանցիկության վերաբերյալ», - ասված է դեսպանատան Twitter-ի հաղորդագրության մեջ:

Նույն շարքից