Հասարակություն Տեսանյութեր 

«Հաղթելու ենք» կարգախոսի ներքո պարտվեցինք, իսկ այսօր իշխանությունը գործում է «Լռում ենք» կարգախոսի ներքո․ Օհանյան

analitik.am

 

Պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության արդյունքում մենք պարտվեցինք, այսօր էլ իշխանությունը գործում է «Լռում ենք» կարգախոսի ներքո: Մեր իշխանությունները պետք է բացատրություններ տան մեր ժողովրդին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեյրան Օհանյանը՝ խոսելով մոսկովյան այցի մասին:

«Կարծում եմ, որ մոսկովյան այցի ամենակարևոր խնդիրներից մեկը ռազմագերիների վերադարձի հարցն էր, ինչի մասին ես գրառում եմ կատարել, հարցեր ուղղել դատախազին»,-ասել է նա՝ հավելելով, որ հակառակորդը գերիների հարցով շարունակում է իր ճնշումը գործադրել հայկական կողմի վրա. «Դա է պատճառը, որ մենք ասում են՝ իշխանությունները պետք է փոխվեն: Ես ուրախությամբ չեմ ասում, որ պարտվել ենք ու իշխանությունները պետք է փոխվեն: Պարզապես նոր, ավելի համարձակ արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություններ են պետք, որպեսզի կարողանաք այս իրավիճակից դուրս գալ»,-ասել է Օհանյանը:

Նույն շարքից