Քաղաքականություն 

Թուրքերն ուղղակի լայն ժպտում են, Հայաստանում ԱԺ նախագահ գործակալ ունեն. Մխիթարյան

analitik.am

 

1920թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, իսկ արդեն դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հեղկոմի առաջին դեկրետը վերաբերում էր Արտակարգ հանձնաժողովի (ЧК) ստեղծմանը, որը կարելի է համարել ժամանակակից ԱԱԾ-ի ծնունդը:

ԵՎ այսպես, 100ամյա գործունեության ընթացքում քա՞նի անգամ է ԱԱԾ-ն խոստովանել, որ ինչ-որ մի անձ իր գործակալն է: Պատասխանում եմ՝ ՈՉ ՄԻ:

Գործակալների մասին մենք իմացել ենք լավագույն դեպքում այն ժամանակ, երբ իրենք անցել են թոշակի և գաղտնիության «գրիֆը» իրենց գործերի վրայից դուրս է եկել: Նույնիսկ այդ դեպքում դուք ամբողջ ԽՍՀՄ պատմությունն էլ ներառյալ կհիշեք 10-ից ոչ ավելի դեպք, այն էլ միայն հաջողության պատմություններ: Ոչ մի «պռավալի» գնացած գործակալի առկայություն ՈՉ ՄԻ հատուկ ծառայություն չի ընդունում:

Այսպիսով, արարատ միրզոյանի կրկնակի գործակալ լինելու մասին տեղեկությունից հետո, երբ ԱԱԾ-ն իր մասով հերքում է, դա առնվազն ծիծաղելի է, որովհետև երբեք չի ունեցել հաստատման դեպք, իսկ թուրքերը ուղղակի լայն ժպտում են: ՀՀ ԱԺ նախագահ գործակալ ունեն: Դուք լինեիք, եթե Թուրքիայի մեջլիսում գոնե 1 թուրք պատգամավոր ԱԱԾ գործակալ ունենայիք, չե՞իք ժպտա: Իսկ էստեղ «ՑԵԼԻ» պարլամենտի նախագահ: Պրիչոմ «անմահ»: Ու որը դեռ շարունակում է աշխատել:

Արժանապատվությունը ուղեղի պես բան է. կամ մարդ դրանից ունենում է, կամ ոչ:

Ռուբեն Մխիթարյան

Նույն շարքից