Հասարակություն 

Մահացել է Արտուշ Բալյանը

analitik.am

 

ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, արցախյան պատերազմի ազատամարտիկ Արտուշ Բալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին, Երևանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (5-րդ զանգված) ժամը՝ 18։00-ից մինչև 21։00։

Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, նույն վայրում։

Հուղարկավորությունը՝ հունվարի 21-ին ժամը 15:00-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Եռաբլուր» պանթեոնում՝ զինվորական պատվո արարողակարգով։

Արտուշ Բալյանը անժամանակ մահացավ կյանքի 66-րդ տարում կերտելով փառահեղ կենսագրություն։

Պետական պարգեւներ՝

1.Մարտական ծառայության մեդալ- 1996թ․

2.Հայաստանի երկրապահ հուշամեդալ- 1997թ․

3.1992֊1994թթ մարտական գործողությունների մասնակից կրծքանշանով – 1997թ․

4.Մարշալ Հ.Ք. Բաղրամյանի անվան մեդալ- 2000թ.

5.Գարեգին Նժդեհ մեդալ – 2003թ.

6.Արիության համար մեդալ – 2005թ․

7.Մայրական երախտագիտության մեդալ- 2006թ․

8.Սպարապետ Վազգեն Սարգսյան շքանշան- 2007թ.

9.Անդրանիկ Օզանյան մեդալ- 2011թ.

10.ՀՀ Զինված ուժեր 20 տարի հոբելյանական մեդալ- 2011թ.

11.Հայաստանի 5–րդ բրիգադի հուշամեդալ

12.5֊րդ բրիգադի 20 տարի հոբելյանական մեդալ- 2012թ.

13.Վազգեն Սարգսյան մեդալ- 2013թ.

14.ԵԿՄ 20 տարի հոբելյանական մեդալ– 2014թ․

15.Ծովակալ Հ. Ա. Իսակովի մեդալ- 2017թ․

16.5֊րդ բրիգադի 25 տարիհոբելյանական մեդալ- 2018 թ․

168.am

Նույն շարքից