Կորոնավիրուս Հասարակություն 

Մերկելը երկարաձգել է կարանտինը Գերմանիայում

analitik.am

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկարաձգել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի խիստ սահմանափակումները մինչև փետրվարի 14-ը: Այս մասին հայտնում է Frankfurter Rundschau թերթը:

Մերկելի խոսքերով, վարակվածների թվի կրճատումը «հույսի հիմք է», սակայն COVID-19-ի նոր շտամն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում, ուստի սահմանափակումները դեռ չեն կարող մեղմացվել:

Բացի այդ, Գերմանիայի բնակիչները պարտավոր են հասարակական տրանսպորտում և խանութներում կրել միայն բժշկական դիմակներ:

Բացի այդ, ուժի մեջ կլինի սոցիալական կապերը կրճատելու կանոնը, իսկ դպրոցներն ու մանկապարտեզները կմնան փակ:

 

Նույն շարքից