Հասարակություն 

Արթուր Վանեցյանի կուսակցության խոսնակին հրավիրել են ԱԱԾ բացատրություններ տալու

 

Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն բացատրություններ տալու որևէ գործի մասով նյութերի նախապատրաստման շրջանակներում: Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում.

«Պարզվում է ի՛նչ. ինձ հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն բացատրություններ տալու որևէ գործի մասով նյութերի նախապատրաստման շրջանակներում: Խոսքը վերաբերում է իմ կողմից արված ինչ-որ հրապարակումների: Զանգահարող աշխատակիցը հրաժարվեց իհարկե ներկայացնել, թե կոնկրետ որ հրապարակման մասին է խոսքը: Պահանջել եմ գրավոր ծանուցում, որի արդյունքում կորոշեմ հետագա գործողությունները օրենքով սահմանված իմ իրավունքների և պարտականությունների շրջանակներում:

Զարգացումները կներկայացնեմ հաջորդիվ:

Հ.Գ. եթե ձեզ թվում է, որ ԱԱԾ և այլ տեղեր մեզ հրավիրելով, կանչելով կամ բերման ենթարկելով հնարավոր է կասեցնել Հայրենիքի փրկությանն ուղղված մեր շարժումը՝ դուք լավ չեք պատկերացնում ում հետ գործ ունեք և ինչ է կատարվել մեր երկրի հետ»,-գրել է նա:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից