Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Աննա Հակոբյանի եղբայրն ասաց, թե ինչու է Աննա Հակոբյանը գնացել Մոսկվա

analitik.am

 

Աննա Հակոբյանն իր երկու դուստրերի հետ է մեկնել Մոսկվա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նրա եղբայրը՝ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ հերքելով տեղեկությունները, որ Մոսկվա է մեկնել նաև Աշոտ Փաշինյանը:

Հարցին, թե ինչու է Աննա Հակոբյանը գնացել Մոսկվա, Հակոբյանն ասաց՝ մասնավոր այցով. «Որևէ քաղաքացիության կամ տուն ձեռք բերելու հարց չկա ու չի կարող լինել»,-ասել է նա՝ ծիծաղելի համարելով տուն ընտրելու մասին լուրերը. «Տուն ընտրելու համար Շուշան Փաշինյանը չէր, որ պետք է հասներ Մոսկվա: Դա եղել է մասնավոր այց, մնացած հարցերով կարող եք դիմել Աննա Հակոբյանին ու ստանալ պատասխաններ»:

Նույն շարքից