Տեսանյութեր Քաղաքականություն 

Ակնհայտ է, որ ֆաշիզմի դրսևորումներ տեսնում ենք Ադրբեջանում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Հայտնի դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է։ Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս հաճախ խոսում է հայկական ֆաշիզմի մասին, սակայն ակնհայտ է, որ ֆաշիզմի դրսևորումներ տեսնում ենք Ադրբեջանում:

Ինչքան ինձ հայտնի է, նմանատիպ դրոշմանիշ եղել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ այստեղ գործ ունեն անելու ոչ միայն կառավարությունը, այլ նաև խորհրդարանն ու խորհրդարանական դիվանագիտությունը. «Պետք է այդ դրոշմանիշը ցույց տալ հնարավորինս լայն շրջանակների: Ես նկատի ունեմ միջազգային հանրությանն ու գործընկերներին»:

Նույն շարքից