Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք Տիգրանաշենին սպառնում է Շուռնուխի ճակատագիրը

analitik.am

 

Այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հարցրեց՝ արդյո՞ք Տիգրանաշենին չի սպառնում նույն ճակատագիրը, որը բաժին հասավ Շուռնուխ ու Որոտան համայնքներին: Կամ արդյո՞ք մյուս համայնքներին չի սպառնում այդ ճակատագիրը:

Փաշինյանը, ցավոք, հարցին չպատասխանեց, հստակ որևէ բան չասաց այդ մասով: Տիգրանաշենի մասին հստակ պատասխան չտրվեց նաև Տոնոյանի արձագանքից հետո:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ հայկական կողմն Ադրբեջանին է զիջելու Տիգրանաշենը, որը հայտնի է նաև Քյարքի անունով:

 

Նույն շարքից