Հասարակություն Տեսանյութեր 

Բայդենը, Հարիսը, ինչպես նաև Օբամաներն ու Քլինթոնները ժամանել են Կապիտոլիում. Ուղիղ

 

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ժամանել է Կապիտոլիումի շենք, որտեղ ավելի ուշ կայանալու է նրա և նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալության արարողությունը:

Ինչպես հայտնում է CNN-ը, երդմնակալության արարողությունը նախատեսված է տեղի ժամանակով կեսօրին (երևանյան՝ 21:00): Քամալա Հարիսը ևս ժամանել է:

ԱՄՆ Կոնգրեսի շենքում են գտնվում նաև նախկին նախագահներ Բարաք Օբաման և Բիլ Քլինթոնը: Նրանց ուղեկցում են Միշել Օբաման և Հիլարի Քլինթոնը:

Թրամփի վարչակազմի փոխնախագահ Մայք Փենսը նույնպես ժամանել է Կապիտոլիում՝ ներկա գտնվելու հանդիսավոր արարողությանը:

Հիշեցնենք, որ Դոնալթ Թրամփն արդեն հեռացել է Վաշինգտոնից՝ մեկնելով Ֆլորիդայի Մար ա Լագո կալվածք: Վերջինս հրաժեշտի կարճատև ելույթով հանդես է եկել «Էնդրյուս» ավիաբազայում:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից