Հասարակություն 

Ավինյանը պնդում է, որ պատերազմի ավարտից ավելի քան 2 ամիս անց զոհերի ու անհետ կորածների թիվը հայտնի չէ

analitik.am

 

Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այդ մարմինները ԴՆԹ նույնականացման փուլում են:

Ավինյանը հայտնել է, որ կան նաև անհետ կորածներ. «Ես հիմա կոնկրետ թիվ չեմ ուզում հնչեցնել ոչ զոհերի, ոչ անհետ կորածների մասով: Երբ վերջնական թիվն ունենանք, ամբողջական զեկույցով կներկայացվի: Ես ուղղակի ուզում եմ շեշտել, որ զոհերի թիվը 4000-ը չի անցնելու»,-ասել է նա:

 

Նույն շարքից