Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ իմքայլական պատգամավորները հրաժարվեցին պատասխանել հարցին՝ արդյո՞ք իրենք նույնպես կասկածում են, որ Շուշին հայկական քաղաք է:
Հարցը հնչեց այն բանից հետո, երբ ճեպազրույցը վարողն ասաց, որ ժամանակը սպառվել է, ինչից էլ օգտվելով պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը, Նազելի Բաղդաարյանն ու Գևորգ Պապոյանը հեռացան:
Հարկ է նշել, որ նրանք հարցը լսեցին ու որևէ կերպ չարձագանքեցին լրագրողի խոսքերին, որ փաստորեն իրենց համար էլ է պատմությունը Խորհրդային Միությունից սկսվում: