Քաղաքականություն 

Գերմանական կողմը Նավալնիի հարցով նոր դիմում է ստացել ՌԴ գլխավոր դատախազությունից

analitik.am

 

Գերմանիայի արդարադատության դաշնային գերատեսչությունն Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մասին նոր հարցում է ստացել Ռուսաստանի գլխավոր դատախազությունից: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի արդարադատության նախարարության ներկայացուցչին, հարցումը կապված է նախորդ դիմումին Գերմանիայի տված պատասխանի հետ:

«Այսօր Արդարադատության դաշնային գերատեսչություն նամակ է ստացվել Ռուսաստանի գլխավոր դատախազությունից, որն առնչվում է իրավական օգնություն տրամադրելու մասին նախորդ 4 հարցումների պատասխանին»,- նշել են նախարարությունից:

Գերատեսչության ներկայացուցիչը մասնավորեցրել է, որ Գերմանիայի իշխանությունները պատասխանել են նախորդ դիմումներին՝ իրավական օգնություն տրամադրելու մասին եվրոպական կոնվենցիայի համապատասխան:

ՌԴ գլխավոր դատախազությունից ավելի վաղ մեկնաբանել էին, թե քանի որ նախորդ դիմումների մի մասը մերժվել է, իսկ Նավալնիի և նրա կնոջ հարցաքննության արձանագրությունները, որոնք փոխանցվել են, անբովանդակ են եղել, դատախազությունը գնահատել է, որ ռուսական հարցումներին պատասխան չի տրվել, և դրանք չեն իրականացվել:

Նույն շարքից