Քաղաքականություն 

ԵՄ-ն և Թուրքիան միմյանց կոչ են արել կոնկրետ քայլեր ձեռնարկել հարաբերությունների լավացման համար

analitik.am

 

ԵՄ-ն եւ Թուրքիան միմյանց կոչ են արել կոնկրետ քայլեր ձեռնարկել հարաբերությունների լավացման համար, գրում է Reuters-ը:

Թուրքիան, որը մնում է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական թեկնածուն, չնայած լարվածությանը, բախվում է Հունաստանի հետ ածխաջրածինների հարցով վեճի պատճառով ԵՄ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի:

«Մենք ընդհանուր վիճակի լավացման վկան ենք դարձել»,-ասել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:

Նույն տրամադրությունը եղել է նաեւ հունվարի 9-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի միջեւ տեսահամաժողովից հետ:

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ ֆոն դեր Լյայենն ու Չառլզ Միշելը՝ Եվրոպական խորհրդի ղեկավարը, կայցելեն Թուրքիա Էրդողանի հրավերով:

2020 թվականը հատկապես բարդ էր Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ եւ հատկապես Ֆրանսիայի հետ հարաբերությունների համար, երբ Էրդողանը հրապարակավ հույս հայտնեց, որ ֆրանսիական քաղաքներում բողոքի ակցիաները կտապալեն նախագահ Էմանուել Մակրոնին:

Հունաստանն ու Կիպրոսը, որոնց վճռականորեն պաշտպանում է Ֆրանսիան, ցանկանում են պատժել Թուրքիային վիճելի ջրերում նավթի եւ գազի հետախուզման համար, սակայն Գերմանիան եւ Իտալիան չեն ցանկանում որեւէ պատժամիջոց սահմանել Անկարայի դեմ:

Թուրքիան հետ է կանչել նավերն ու մտադիր է վերսկսել Հունաստանի հետ բանակցությունները՝ չնայած նրան, որ ԵՄ-ն Անկարային մեղադրել է սադրաննքերի եւ հաշտեցման շրջանակում «շուն ու կատու» խաղալու մեջ:

Մարտին ԵՄ առաջնորդները կորոշեն՝ արդյոք պատժամիջոցներ կսահմանեն, թե՝ ոչ:

Բրյուսելն Էրդողանին մեղադրում է տնտեսությունը, ժողովրդավարությունը փլուզելու, անկախ դատարաններն ու ԶԼՄ-ները ոչնչացնելու մեջ:

Ակնկալվում է, որ այսօր Եվրախորհրդարանը կաջակցի բանաձեւին, որը կոչ է անում ազատ արձակել Սելահաթին Դեմիրթաշին՝ քուրդ քաղաքական գործիչ, ով ձերբակալվել էր 2016 թվականին ահաբեկչության մեջ մեղադրանքով:

Սակայն Թուրքիան մնում է ԵՄ առեւտրի եւ ներդրումների համար խոշոր ուղղություն, ինչպես նաեւ ընդունում է մոտ 4 մլն սիրիացի փախստականների: ԵՄ-ն ձգտում է համաձայնեցնել փախստականների համար նոր միջոցներ 2022 թվականից, որպեսզի խոչընդոտի նրանց ժամանումը ԵՄ երկրներ:

Նույն շարքից