Քաղաքականություն 

Կիևը չի ցանկանում Դոնբասի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Գրիզլով

analitik.am

 

Ուկրաինայի հակամարտության կարգավորման խնդիրը նախկինի պես մնում է այն, որ Կիևը հրաժարվում է Դոնեցկում և Լուգանսկում ռազմական ճնշման գաղափարից։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է Դոնբասի կոնտակտային խմբում ՌԴ-ի ներկայացուցիչ Բորիս Գրիզլովը։

Հինգշաբթի տեղի է ունեցել Դոնբասի կարգավորման հարցով կոնտակտային խմբի 2021 թվականի առաջին նիստը։

«Շփման խմբի աշխատանքին առաջին անգամ պաշտոնապես մասնակցել են Դոնեցկի և Լուգանսկի հասարակայնության ներկայացուցիչները։ Մենք ողջունում ենք երկխոսության նման ընդլայնումը», - լրագրողներին ասել է Գրիզլովը։

Նա հիշեցրել է, որ Կիևյան կողմն արդեն իրականացրել է անցյալ տարի իր պատվիրակությունն ընդլայնելու հնարավորությունը, այժմ դա արել է Դոնբասը:

«Նախկինի պես շատ լուրջ խնդիր է մնում Ուկրաինայի իշխանությունների դժկամությունը՝ հրաժարվել Դոնեցկի և Լուգանսկի ռազմական ճնշման գաղափարից։ Նույնիսկ քաղաքական հայտարարությունների մակարդակով Կիևի իշխանությունն իրեն տրամադրում է Դոնբասի դեմ պատերազմի։ Եվ հրապարակային հայտարարությունները, և պաշտոնական Կիևի վարքագծի գիծը մնում են ագրեսիվ և բացարձակ անպատասխանատու։ Այն, որ Կիևի իշխանությունն այսպես է սկսում Նոր տարին, ոչ մի լավ բան չի բերի Ուկրաինայի քաղաքացիների համար», - հայտարարել է Գրիզլովը։

Նույն շարքից