Հասարակություն 

Մոսկվայի բնակիչներին հորդորել են պաշտպանել երեխաներին «ամբոխների զոմբիացումից»

analitik.am

 

Մոսկվայում երեխաների իրավունքների պաշտպան Օլգա Յարոսլավսկայան կոչով դիմել է ծնողներին, որպեսզի նրանք բացատրեն երեխաներին չհամաձայնեցված հանրահավաքներին մասնակցության հնարավոր հետևանքները: Նա իր դիտարկումներով կիսվել է Ֆեյսբուքում:

Յարոսլավսկայան նշել է, որ անչափահասները չգիտեն մանիպուլյացիոն տեխնոլոգիաները և չեն հասկանում, թե ինչպես են փորձում վերահսկել իրենց գիտակցությունը՝ ստիպելով ոչնչացնել և մերժել ամեն ինչ․ «Արդեն այսօր բոլոր սոցիալական ցանցերում, որտեղ երիտասարդները փաստացի ապրում են, առկա են այս բոլոր տեխնոլոգիաները»,-գրում է երեխաների պաշտպանը:

Նա հիշեցրել է, որ երեխաների հետ խոսելը կարևոր է, անհրաժեշտ է ասել, որ նրանք կկարողանան պաշտպանել իրենց իրավունքները, երբ չափահաս դառնան և իսկապես կարողանան հասկանալ իրադարձությունների էությունն ու հիմքը․ «Դա կլինի գիտակցական ընտրություն, այլ ոչ թե ամբոխի զոմբիացման շարժում՝ մանիպուլյատորների կողմից նշված ուղղությամբ: Պատմեք ձեր երեխային այն մասին, որ նրանց ստիպում են ժայռից նետվել ձորը․ արդյո՞ք դա իրեն պետք է և ինչի համար»,-ասել է Յարոսլավսկայան:

Նա նաև հիշեցրել է, որ երեխաների օգտագործումն իրենց քաղաքական նպատակների համար «թուլության և պարզապես ստորության դրսևորում»:

 

 

Նույն շարքից