Հասարակություն 

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ունի

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի, Մխիթարյանի մասնակցությունը «Ռոմա»-ի` հունվարի 22-ին կայանալիք խաղին, հարցականի տակ է: Հայ կիսապաշտպանը մկանային ցավեր ունի և մարզումն անցկացրել է թիմից առանձին: Մխիթարյանի մասնակցության մասին վերջանական որոշում կկայացվի խաղից առաջ:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրում «Ռոմա»-ն կմրցի «Սպեցիա»-ի հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 22-ին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից