Հասարակություն 

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել Ոստիկանության Կենտրոնի բաժնից

analitik.am

 

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ով այսօր «Արժանապատվության ավտերթի» ժամանակ բերմեն էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին, արդեն դուրս է եկել, այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօրվա հերթը ոստիկանության կենտրոնի բաժինն էր, դուրս եկա։ Ամեն ինչ դեռ առջևում է»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։ «Մեր պայքարն անկոտրում և շարունակական է, իսկ դավաճանները պետք է հեռանան»,– գրել էր նա։

Նույն շարքից