Հասարակություն 

Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում

analitik.am

 

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը չպայթած ռազմամթերքի վնասազերծում է իրականացնելու Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում: Այս մասին հայտնում է ԱԻՊԾ-ն։

«Տեղեկացնում ենք, որ այսօր ժամը 11-ից հետո, օրվա ընթացքում մի քանի անգամ ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում»,-ասված է հաղորդագրությունում:

Պայթյունի ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում:

 

Նույն շարքից