Տեսանյութեր Քաղաքականություն 

Արմեն Աշոտյանը լավ բան է տեսնում ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցի նշանակման հարցում

analitik.am

 

Լիլիթ Մակունցը եղել է ու կա Հայաստանում ամերիկյան ազդեցության գործակալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ վերջինիս ԱՄՆ դեսպան նշանակելը քաղաքական առումով խաբեություն է, մասնագիտական իմաստով թյուրիմացություն, իսկ պետական իմաստով՝ խայտառակություն:

Աշոտյանը նշեց, որ Մակունցի քաղաքական կարիերայի միակ ձեռքբերումն այն է, որ նա հանդիսանում է «սրիկայի ուսապարկերի պահեստապետն Ազգային ժողովում». «Զավեշտալի է ուսապարկերի պահստեսապետին նշանակել նման ռազմավարական նշանակություն ունեցող երկրում դեսպան:

Խաբեություն է, որովհետև նույն դավադիր սրիկան հայտարարում էր, որ դեսպանների քաղաքական նշանակումներ չեն լինելու, նախկինները շատ են այդ սխալն արել, ինքը չի անելու»:

Աշոտյանը նշեց, որ դիվանագիտության ծառայության մասին օրենքը պարզ բանաձևում է, որ դիվանագիտական ծառայությունը մասնագիտական գործունեություն է. «Մակունցի մասնագիտական ունակություններն արտաքին աշխարհի հետ շփումներում սահմանափակվել են Հայաստանի բուհերից մեկում արտաքին կապերի վարչության պետի պաշտոնով:

Այս խորհրդարանում նա եղել է ընդամենը երկու բարեկամական խմբերի ղեկավար՝ ԱՄՆ ու Մեծ Բրիտանիա: Քանի որ մենք չգիտենք նրա աշխատանքի արդյունքների մասին, կարող ենք փաստել, որ այստեղ ևս որևէ աստղ երկնքից չի բռնել»:

Ամեն դեպքում Աշոտյանը լավ բան էլ է տեսնում՝ նշելով, որ Մակունցի նշանակումը փաստում է, որ «սրիկայի մերձակա» շրջապատը սկսել է փախուստի ճանապարհներ որոնել». «Մակունցը փորձում է փախնել պատասխանատվությունից, սակայն ուզում եմ հիասթափեցնել նրան, որ դա իրեն չի փրկելու»:

Նույն շարքից