Հասարակություն 

Ցուցակում նշված գերիներից մեկը՝ Արսեն Կարախանյանը, սպանվել է ՄԻԵԴ–ի կողմից միջանկյալի միջոց կիրառելուց հետո. պատգամավոր

analitik.am

 

Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը: Պատվիրակության մեծ մասը Ստրասբուրգում է, իսկ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը՝ մասնակցում են հեռակա: Բոլոր քննարկումների ժամանակ բարձրացվում է թիվ մեկ հարցը՝ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց խնդիրը:

Կան նաև այլ խնդիրներ՝ պատերազմական հանցագործություններ, հայատյաց քաղաքականություն, ահաբեկիչների ներգրավում, որոնց առաջիկա ելույթների ժամանակ կանդրադառնան պատվիրակության անդամները:

Այսօր քաղաքական խմբերի քննարկումների շրջանակներում ևս մեկ անգամ շեշտել եմ ռազմագերիների հարցի հրատապությունը, օրինակ բերելով, որ ՄԻԵԴ–ի կողմից միջանկյալի միջոց կիրառելուց հետո ցուցակում նշված գերիներից մեկը՝ Արսեն Կարախանյանը, սպանվել է: Դա աննախադեպ երևույթ է և ևս մեկ անգամ փաստում է, որ հայ գերիների կյանքը վտանգված է Ադրբեջանում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյան

Նույն շարքից