Քաղաքականություն 

Հայտնի է, թե ով է նշանակվելու Արցախի ՆԳ նախարար

 

Արցախի ՆԳ նախարար է նշանակվելու ԱԻՊԾ գործող ղեկավար Կարեն Սարգսյանը: Այս մասին հայտնում է WarGonzo նախագիծը:

Նշվում է, որ Սարգսյանը պատերազմի ողջ ընթացքում գտնվել է Արցախում, մասնակցել Ադրբեջանի Զինված ուժերի հարձակումների հետևանքները չեզոքացնելուն, իսկ հիմա ակտիվ կերպով զբաղվում է անհետ կորածների ու ռազմագերիների հարցերով:

Նա նաև ակտիվ շփումներ ունի ՌԴ խաղաղապահ ուժերի հետ:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Արցախի ԱԻՆ-ն ու Ոստիկանությունը ներառվելու են ՆԳ նախարարության մեջ:

 

  •  
  •  
  •  
  • 14
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    16
    Shares

Նույն շարքից