Քաղաքականություն 

Քրդական ուժերը նախազգուշացրել են Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի նախապատրաստական գործողությունների մասին

analitik.am

 

«Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիայի ջոկատները թուրքական զորքերին հակահարված կտան քրդական շրջաններ ներխուժելու դեպքում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը այս մասին Firat գործակալությանը հայտնել է Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից ստեղծված ինքնավար վարչակազմում պաշտպանության համար պատասխանատու Զեյդան Ալ ասին։

«Մենք նախազգուշացնում ենք միջազգային հանրությանն այն մասին, որ Անկարան ռազմական արշավ է նախապատրաստում, որը կարող է սահմանամերձ շրջաններում նոր բախման պատճառ դառնալ»,- ասել է նա:

Նրա խոսքով զրահատեխնիկայի շարասյունը Ռաքքա նահանգի հյուսիսում անցել է սահմանով, որտեղ դեկտեմբերից ի վեր հրաձգություն է տեղի ունենում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» և սիրիական թրքամետ զորամիավորումների միջև:

Նույն շարքից