Միջազգային Քաղաքականություն 

Մերկելը զանգահարել է Բայդենին և հրավիրել Գերմանիա

analitik.am

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությանը:

Մերկելը շնորհավորել է ԱՄՆ նախագահին երդմնակալության կապակցությամբ և հրավիրել է նրան այցելել Գերմանիա, հենց որ թույլ տա կորոնավիրուսային համաճարակի իրավիճակը:

Զրույցի ընթացքում կանցլերը ողջունել է Միացյալ Նահանգների վերադարձը Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ):

Նշվում է, որ կողմերը քննարկել են արտաքին քաղաքականության խնդիրները, մասնավորապես՝ Աֆղանստանին և Իրանին, կորոնավիրուսին, առևտրին և կլիմայական քաղաքականությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, նրանք նշել են, որ համաճարակի հաղթահարումը պահանջում է միջազգային ներգրավվածության ուժեղացում:

 

Նույն շարքից