Հասարակություն 

Հայտնի է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշի անունը

analitik.am

 

Apple-ը 2016 թվականից ի վեր առաջին անգամ զբաղեցրել է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշերի ցուցակի առաջին տեղը: Brand Finance Global 500 վարկանիշի հեղինակներն ընկերությունը գնահատել են 263,4 միլիարդ դոլար:

Apple-ը մեկ տարվա ընթացքում ավելացրել է իր ապրանքանիշի արժեքը 87 տոկոսով: Երկրորդ տեղում փորձագետներն անվանել են Amazon (254,2 մլրդ դոլար), երրորդ տեղում՝ Google (191,2 մլրդ դոլար), չորրորդ տեղում Microsoft-ն է (140,4 մլրդ դոլար):

Տասնյակում ներառված են նաև Samsung-ը, Walmart-ը, Facebook-ը, ICBC- ն (բանկային), Verizon-ը (հեռահաղորդակցություն) և WeChat-ը (բարձր տեխնոլոգիաներ): Ամենաարագ աճող ապրանքանիշը Tesla-ն է՝ 158 տոկոսով (մինչև 32 միլիարդ դոլար):

 

 

Նույն շարքից