Հասարակություն 

Սուրեն Պապիկյանը պնդում է, որ Ադրբեջանում գտնվող շիրակցի 62 գերիների կյանքին ու առողջությանը սպառնալիք չկա

 

Շիրակցի 62 գերիների կյանքին ու առողջությանը սպառնալիք չկա: Այս մասին Շիրակի մարզում նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Փոխանցում է Sputnik Հայաստանը:

«Մի բան հստակ է՝ մեր եղբայրների Ադրբեջանում լինելը հաստատված է նաև Կարմիր խաչով, և դա երաշխավորում է նրանց անվտանգությունը։ Հիմա պետք է աշխատենք նրանց վերադարձի ուղղությամբ՝ ամենօրյա ռեժիմով»,–ասել է Պապիկյանը:

Ճեպազրույցից հետո Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել գերեվարված զինվորների հարազատների հետ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից