Հասարակություն 

Ռուսական ընկերությունը թռչող տաքսու մոդել է ներկայացրել

analitik.am

 

Մոսկվայում փորձարկել են անօդաչու տաքսի, որը մշակել են ռուս ինժեներները։ Երկինք բարձրացող մեքենաները նախկինում կարելի էր տեսնել միայն կինոյում, բայց հեռու չէ այն ժամը, երբ դրանք կհայտնվեն քաղաքների փողոցներում և կդառնան առօրյա կյանքի մի մասը։

Ռուսական Hoversurf ընկերությունը հունվարի 25-ին ներկայացրել է թռչող տաքսու մոդել, որի սերիական արտադրությունը նախատեսում է սկսել 2021 թվականի վերջին, իսկ արդեն 2023-2025 թվականներին հնարավոր է քաղաքների վրա թռչող տաքսիներ աշխատեն։

Արդեն նույնիսկ հայտի է այդ տաքսիներից օգտվելու փոխադրավարձը՝ մեկ կիլոմետրը 20 ռուբլի։ Ըստ ընկերության տնօրեն Ալքսանդր Ատամանովի՝ մոդելը հաջողությամբ փորձարկվել է Ռուսաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Երեկ Մոսկվայում թռչող տաքսիի մոդելը ցուցադրվել է փակ մարզասրահում։

Նույն շարքից