Հասարակություն 

ԱՄՆ բանակում կանանց կթույլատրվի ներկել շրթունքները

analitik.am

 

ԱՄՆ ցամաքային ուժերը կփոխեն ծառայողների արտաքին տեսքի վերաբերյալ պահանջները։ Այժմ ԱՄՆ-ի բանակում կանանց կթույլատրվի ունենալ շատ կարճ սանրվածքներ, ականջողներ կրել, ինչպես նաև ներկել շրթունքները և եղունգները, գրում է Hill թերթը:

Փոփոխությունները հիմնված են տարբեր հանձնաժողովների առաջարկությունների վրա, որոնց կազմում հիմնականում կին զինծառայողներ են:

«Սա մեր զինվորների, մեր զորքերի կյանքը բարելավելու ձևերից մեկն է՝ մարդկանց առաջին տեղում դնելով, հասկանալով նրանց մտահոգությունները, անհրաժեշտության դեպքում գործողություններ կատարելով և պահելով նրանց պատրաստվածության բարձր մակարդակի վրա:

Հավասարությունը և բազմազանությունը շատ կարևոր են բանակի պատրաստության համար, քանի որ մենք ունենք զինվորներ հասարակության բոլոր շերտերից ... և մենք պետք է նրանց ներկայացնենք, ուստի մեր բանակի քաղաքականությունը պետք է խթանի հավասարությունը»,-մեջբերում է թերթը գեներալ-լեյտենանտ Գերի Բրիտոյի խոսքերը:

 

Նույն շարքից