Հասարակություն 

Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը

analitik.am

 

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հետևյալը. «Այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի հետ պայմանավորվել էինք հանդիպել ԱԺ-ում, պարզվեց` ինձ արգելված է անգամ պատգամավորի տված անցագրով մտնել խորհրդարանի տարածք»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը քանիցս նշել է, որ ԱԺ աշխատակազմն իրեն վերապահված լիազորությունները գերազանցում է և գործում է ի հակառակ Հայաստանի Հանրապետության օրենքների։

Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ լրագրողը հետապնդվում է։ Իշխանություններն իրենց հերթին ԱԺ-ն համարում են իրենց գրասենյակներից մեկը և ոչ թե պետության մի մասը։ Փաստացի Սյուզի Բադոյանի նկատմամբ սկսվել է մասնագիտական հալածանք, ինչն անթույլատրելի է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ ՄԻՊ գրասենյակին հետաքննություն սկսել դեպքի առնչությամբ՝ պաշտպանելով լրագրողի իրավունքները։

«Մեդիա պաշտպան»

Նույն շարքից