Հասարակություն 

Մահացել է Մանյա Գրիգորյանը

analitik.am

 

ԱՀ առողջապահության նախարարությունը և ողջ համակարգը խորը վշտով ցավակցում է Արցախի Հանրապետության վաստակավոր բժիշկ, Մանյա Մուշեղի Գրիգորյանի հարազատներին և մերձավորներին՝ նրա մահվան կապակցությամբ:

Մանյա Մուշեղի Գրիգորյանը ծնվել է թվականին 1948 Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում:

1972թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:

1973թ. անցել է ինտերնատուրա ք. Երևանում և ստացել որակավորում «սրտաբանություն» մասնագիտությամբ:

1973թ. սեպտեմբեր ամսին ընդունվել է աշխատանքի որպես ֆունկցիոնալ ախտորոշման կաբինետի բժիշկ ք.Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկա՝ ներկայիս «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ էլ աշխատում էր մինչ օրս:
2020 թվականին շնորհվել է «ԼՂՀ վաստակավոր բժշկի» պատվավոր կոչում:

Հասարակության հարգանքը վայելող մարդու, աշխատանքին նվիրված մասնագետի հիշատակը մշտապես վառ կմնա մեր սրտերում:

 

Նույն շարքից