Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին տեղյակ չի պահել Եռաբլուր այցելության մասին

analitik.am

 

Մենք որևէ կերպով հորդոր ու կոչ չենք ուղղել, որ ժողովուրդը դուրս գա փողոց ու համապատասխան գործողություններ իրականացնի: Մենք հորդոր ենք ուղղել ՀՀ վարչապետին: Մեր հիմնավորումները ներգրավված են, առկա են մեր խոսքի տեքստում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոսը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հետևություններ արվեցին, երբ իր հորդորից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս չեկան փողոց ու չպահանջեցին իշխանությունների հրաժարականը:

Ինչ վերաբերում է իր ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին և հարցին, թե ինչու այսօր քաղաքական իշխանության հետ չեն եկել Եռաբլուր, Վեհափառը նախ հարցրեց՝ արդյո՞ք այսօր իշխանություններն արդեն եկել են: Դրական պատասխան ստանալուց հետո նա ասաց, որ տեղեկացված չեն եղել ղեկավարների այցի մասին. «Բայց կարծում եմ, որ ներկա կացության մեջ, իրավիճակում այս տարբերակը պատշաճ մոտեցում է»:

Նույն շարքից